Քանի՞ ՓՄՁ է դադարեցրել իր գործունեությունը մինչ օրս եւ քանի՞սն են բացվել
ՏնտեսությունԱյսօր ԱԺ-ում «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանին՝ ասելով թե տեղեկություններ են հրապարակվում, որ ՀՀ-ում փակվել են հազարավոր փոքր ձեռնարկություններ: «Կարծում եմ՝ դուք պետք է ունենաք հստակ վիճակագրություն՝ մոտ մեկ տարվա մեջ որքա՞ն ձեռնարկություն է փակվել: ՓՄՁ-ները մեր տնտեսական ողնաշարն են, նրանց փակվելը ուղղակի թիկունքից հարված է ՀՀ տնտեսությանը»,- հարցրեց պատգամավորը:
Նախարարի տեղակալը, հարցին ի պատասխան, հայտնեց, որ տվյալ պահին կդժվարանա որեւէ կոնկրետ թիվ ներկայացնել, սակայն խոստացավ ճշտել ու ասել: «Մենք ոչ թե պետք է կենտրոնանանք, թե որքան ՓՄՁ է դադարեցրել իր գործունեությունը, այլ պետք է նայենք՝ փոխարենը որքանն է բացվել: Երկու փաստերի համադրումը կտա ճիշտ ցուցանիշ»,- ասաց Վ. Միրումյանը:
Սոսե Չանդոյան