Սկանդալային դերասան Մարատ Բաշարովի կնոջ մոտ ուռուցք է հայտնաբերվել
LifestyleNews.am-ը գրում է.
Մարատ Բաշարովի կնոջ՝ Եկատերինա Արխարովայի ծեծի, դրան հետեւած ամուսնալուծություն, սիրեկան/սիրուհիների պատմությունը մի ամբողջ տարի ալեկոծում էր ռուսական շոու-բիզնեսը։
Թվում էր, թե այս պատմությունը հանդարտվել է, բայց բժիշկները Եկատերինա Արխարովայի ուղեղում ուռուցք են հայտնաբերել։ Բժիշկները մեկնաբանել են Մարատ Բաշարովի կողմից ծեծի ենթարկված դերասանուհու ուղեղի նորագոյացության վերաբերյալ տեղեկությունները։
Մասնագետները ուղեղի հետտրավմատիկ մենինգիոմա են ախտորոշել՝ 1,5 սանտիմետր չափի ուռուցք։

Եկատերինան չի մեկնաբանել այդ տեղեկությունը, դրա համար էլ լրագրողները բժիշկներին են դիմել։ «Ախտորոշումը» տարօրինակ է հնչում։ Մենինգիոման ուղեղի ուռուցք է, նորագոյացություն։ Այն կարող է հետտրավմատիկ լինել, առաջանում է այլ պատճառներով, բայց ուժեղ հարվածը կարող է դրա աճի պատճառ դառնալ։ Այդ ժամանակ էլ հայտնվում են ախտանիշները՝ գլխապտույտ, գլխացավ, սրտխառնոց, փսխոց։ Կարծում եմ՝ խոսքն ամեն դեպքում հետտրավմատիկ հեմատոմայի մասին է. ուղեղում արյան խտացած հյուսվածքների կամ էլ արյունազեղման։ Ժամանակի հետ հեմատոմայի պատճառով աճում է ներքին ճնշումը, խախտվում է արյան շրջանառությունը եւ շնչառությունը։ Եթե հիվանդի վիճակը վատանում է, անհնար է խուսափել վիրահատությունից։ Բայց եթե հեմատոման չի մեծանում, բժիշկը կարող է որոշում կայացնել սահմանափակվել կաթիլայինի միջոցով պահպանողական բուժմամբ» պարզաբանել է 45-ամյա ստաժով նեյրովիրաբույժ Բորիս Պլատոնովը։

«Եթե սա մենինգիոմա է, պետք է հետազոտել հիվանդի ընդհանուր վիճակը։ Ամենից հաճախ դա բարորակ ուռուցք է լինում։ Եթե դա խանգարում է՝ կարող է ազդել տեսողության վրա, գլխացավի պատճառ դառնալ, այն հեռացնում են վիրաբուժական եղանակով»,- բժիշկ ուռուցքաբան Պավել Տկաչուխայի խոսքն է մեջբերում «Комсомольская правда»-ն։
Հիշեցնենք, որ Բաշարովն ու Արխարովան ամուսնալուծվել էին մարտին։ Նրանք բաժանվել էին սիրով եւ իրարից ոչ մի պահանջ չունեին։ Եկատերինան եւ Մարատը ամուսնացած են եղել տասը ամիս, բայց միասին ապրել են նույնիսկ ավելի քիչ։