Հետաքրքիր և տարաբնույթ փաստեր․ մաս-3 (լուսանկարներ)
LifestyleOrer.am-ը ներկայացնում է հետաքրքիր և տարաբնույթ փաստեր:
1) Տեսախցիկը կիմանա ամեն ինչ Ձեր մասին: Համակարգը, ծրագրավորված ճապոնական Hitachi ընկերության մասնագետների կողմից, թույլ է տալիս նկարելով ընդհամենը մի քանի վայրկյան` անմիջապես հասկանալ ու տարբերակել տվյալ մարդու արտաքինը 36 միլիոն մարդկանցից:

2) Երբ թանգարժեք գրիչներ արտադրող Parker Pen ընկերության նշանաբանը`«Այս գրիչը չի հոսի ձեր գրպանում ու չի դնի ձեզ անհարմար դրության մեջ» թարգմանվեց իսպաներենով մեքսիկական շուկա մտնելու համար, միանգամից արժանացավ մեքսիկացիների դժգոհությանը, քանի որ նրանք լոզունգը կարդում էին այպես «Այս գրիչը չի կկարդա ձեր գրպանը եւ չի հղիացնի ձեզ»:

3) Ճապոնական Օսակե քաղաքում կա 16 հարկանի մի շենք, որի միջով անցնում է ավտոճանապարհ: 1989թ. Ճապոնիայի կառավարությունը հավանություն տվեց այդ նախագծին ու նույն տարում էլ Gate Tower Building ընկերությունը սկսեց կառուցել ճանապարհը` իր գրասենյակի միջով: Վերելակը 4-րդ հարկից միանգամից բարձրանում է 8-րդ հարկ: Նպատակներից մեկն էր նաեւ թեթեւացնել քաղաքի երթեւեկությունը:

4) Երկիր մոլորակը կշռում է մոտավորապես 6,600,000,000,000,000,000,000 տոննա:

5) James Bond անունը translate.google.com-ում չինարեն (ավանդական) լեզվով թարգմանվում է 007:

Պատրաստեց Անդրանիկ Ջալալյանը