Այս տարի Հայաստանում մասնավորեցվել է 3 ձեռնարկություն
ՏնտեսությունԱյս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում մասնավորեցվել է 3 ձեռնարկություն՝ բոլորն էլ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման անցկացրած աճուրդների միջոցով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ձեռնարկությունների մասնավորեցումից այդ ժամանակահատվածում ստացված դրամական միջոցները կազմել են 11 մլն 92.5 հազար դրամ (մոտ 23 հազար ԱՄՆ դոլար), իսկ փոքր օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցները՝ 16 մլն 362.1 հազար դրամ: Այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ մասնավորեցման գծով փաստացի մուտքագրվել է 16 մլն 362.1 հազար դրամ: Նախորդ տարիներին ընկերությունների մասնավորեցումից տարաժամկետ մուծման ենթակա սպասվելիք գումարները կազմում են 348 մլն 141.3 հազար դրամ, փոքր օբյեկտների մասնավորեցումից՝ 553 մլն 766.1 հազար դրամ: