Ծննդաբերող կնոջ ֆոնին ամերիկացու արած սելֆին «գերել է» ինտերնետը. (լուսանկար)
LifestyleTert.am–ը գրում է.
ԱՄՆ-ում Գիլ Սոլանո անունով տղամարդը սելֆի է արել ծննդաբերող կնոջ ֆոնին:
«Գազետա»-ն հայտնում է, որ Reddit կայքում հրապարակումից հետո լուսանկարը մեծ տարածում է գտել և «գերել» ինտերնետը:
Ըստ ԶԼՄ-ների` հենց Սոլանոյի կինը ցանկություն է հայտնել, որպեսզի ինչ-որ մեկը հավերժացնի իր ու ամուսնու դեմքի արտահայտությունը երեխայի ծննդի ժամանակ:
Հայտնի է, որ ծնվել է 3,3 կգ քաշով առողջ աղջիկ, որին անվանակոչել են Եվա:
