Օրվա բաղադրատոմսը. Բրաունի կաթնաշոռով
LifestyleԲրաունի (անգլ.՝ Chocolate brownie), շոկոլադե թխվածք, որն իր անունը ձեռք է բերել իրեն բնորոշ շագանակագույն գույնից (անգլ.՝ brown՝ շագանակագույն), իրենից ներկայացնում է խիտ կառուցվածքով հարթ շոկոլադե թխվածք , որը բաժանված է ուղղանկյուն կտորների։ Այսօր այն համարվում է ԱՄՆ-ում և Կանադայում ամենահայտնի աղանդերներից մեկը։
Բաղադրիչներ
շոկոլադ սև – 250գր
կարագ – 175գր
ալյուր – 225գր
շաքարավազ – 400գր
ձու – 6 հատ
կաթնաշոռ – 350գր
վանիլին – 10գր
փխրեցուցիչ – 5գր
աղ – մեկ պտղունց
Պատրաստման եղանակ
- Հարում ենք հարիչով կաթնաշոռը, 2 ձուն, 100գր շաքարավազն ու վանիլինը:

- Առանձին ամանի մեջ հալեցնում ենք շոկոլադն ու կարագը տաք ջրի գոլորշու վրա, ապա ավելացնում ենք մնացած 300գր շաքարավազը, 4 ձուն, ալյուրը, աղը, փխրեցուցիչն և հարում հարիչով:

- Քառակուսի ձևամանը պատում ենք պերգամենտային թղթով, մեջը լցնում ենք շոկոլադե խմորի կեսը, ապա վրան լցնում ենք կաթնաշոռային զանգվածն ու վրան լցնում մնացած շոկոլադե խմորը: Ապա դանակի սուր ծայրով վրան անում ենք զիգզագանման նախշեր:

- Դնում ենք ձևամանը ջեռոցի մեջ ու թխում բրաունին 40-45 րոպե 180 աստիճանում:
Պատրաստի թխվածքը հանում ենք ջեռոցից, թողնում 1 ժամ և անցնում համտեսելուն:
Մատուցեք այս հրաշալի կաթնաշոռով բրաունին մեկ գավաթ սուրճ լատեի հետ