ԱԶԲ-ի վարկային միջոցներով կբարձրացվի Հայաստանի դպրոցների սեյսմակայունությունը
ՀասարակությունՀՀ կառավարությունը հաստատեց Ասիական զարգացման բանկի հետ ստորագրված «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-Արդյունքների վրա հիմնված փոխատվություն» վարկային համաձայնագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 88.5 մլն դոլար:
«Ծրագրի նպատակն է՝ նպաստել դպրոցների ուժեղացման վերականգնման ծրագրի իրականացմանը՝ դպրոցների սեյսմաապահով շենքերի ընդգրկվածության բարելավման գործում: Մասնավորապես, նախատեսված է դպրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացում, սեյսմիկ աղետի պատրաստվածության և արձագանքման կարողությունների հզորացում, սեյսմիկ աղետի ռիսկի կառավարման և նվազեցման համար օժանդակող քաղաքականությունների և համակարգերի բարելավում, ծրագրի իրագործման և իրականացման կարողությունների բարձրացում»,- ասաց Խաչատրյանը:
Վարկը տրամադրվում է տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով, 25 տարի մարման ժամկետով, որից 5 տարին` արտոնյալ: