Բնական միջոցներով ընդմիշտ ազատվեք մեջքի ակնեից
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Մեջքի վրա ակնեն հաճախ ոչ միայն տհաճություն է պատճառում իր տեսքով, այլ նաև կարող է լինել շատ ցավոտ։ Բարեբախտաբար կան բնական միջոցներ, որոնք կարող են հեռացնել և մաքրել ակնեն մեջքի հատվածից։
1․ Խնձորի քացախ
Մի փոքր ջրով բացված խնձորի քացախը շաբաթը 2 անգամ քսել մեջքին։ 2 շաբաթ անց քացախի և ջրի համամասնությունը պետք է լինի 50/50, սակայն եթե ունեք զգայուն մաշկ, ապա քացախը բացեք ավելի շատ ջրով։
2․Մեղր և շաքարավազ
Մեղրի և շաքարավազի խառնուրդով հեռացրեք մաշկի մեռած բջիջները և այլ անհարթությունները, որոնք հնարավոր է փակում են մաշկի ծակոտիները և առաջացնում բորբոքում։ Խառնեք նույն քանակությամն մեղր ու շաքարավազ և քսեք խնդրահարույց հատվածներին։ Այս պրոցեդուրան կարելի է անել ցնցուղ ընդունելու ժամանակ։ Սպասեք մի քանի րոպե, ապա լվացեք մեջքը։ Այս բուժումը պետք է կատարել շաբաթը 2 անգամ։
3․Լոլիկ
Լոլիկը տրորել և քսել այն հատվածներին, որտեղ առկա է ակնեն։ Պահել այն 30 րոպե և մաշկը լվանալ սառը ջրով։ Այն պետք է կրկնել շաբաթը 2 անգամ։
4․Դարչին և կիտրոնի հյութ
Փոքրիկ տարայի մեջ լցնել 3 թեյի գդալ թարմ քամված կիտրոնի հյութ և 1թեյի գդալ դարչին ու խառնել։ Ստացված խառնուրդը քսել պզուկների վրա և պահել 1 ժամ, ապա լվացվել սառը ջրով։ Այս պրոցեդուրան կատարեք շաբաթը 1 անգամ։
Այս միջոցներից բացի կարևոր է նաև հետևել այս կանոններին, որպեսզի հնարավորինս շուտ ազատվեք ակնեից։
• Մշտապես կրեք բամբակյա հագուստ
• Խուսափեք գազավորված ըմպելիքներից
• Հաճախ փոխեք անկողնու սավանները
• Եթե հնարավոր է, խուսափեք մեջքի վրա քնելուց
• Օգտագործեք շատ մրգեր և բանջարեղեն։