Աշոտյանը հերքում է դպրոցներում «այո»-ի քարոզչություն իրականացնելու լուրերը
ՀասարակությունԿրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հերքում է դպրոցներում «այո»-ի քարոզչություն է իրականացնելու մասին լուրերը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի տարածքային կառույցների ահազանգերին, ըստ որոնց՝ մարզերի դպրոցներում ծնողական ժողովներ են հրավիրվում, սակայն դրանք վերածվում են «այո»-ի քարոզչության, Աշոտյանը նշեց, որ առաջին անգամ է լսում այդ մասին: «Չեմ հետևում ՀԱԿ-ի տարածքային կառույցների գործունեությանը, բայց շնորհակալ կլինեմ, եթե նման ահազանգերը փաստարկված լինեն տեսագրություններով կամ ձայնագրություններով: Այն ժամանակ մենք կունենանք լուրջ հիմքեր խնդրով զբաղվելու: Մնացած ամեն ինչը քարոզարշավի շրջանակներում, ինչը չի հաստատվում տեսագրություններով կամ ձայնագրություններով, ավելի շատ քաղաքական արշավի տպավորություն կա րող է թողնել»,- նշեց ԿԳ նախարարը:
Նրա խնդրեց ուսումնական հաստատություններում կրթական և ընտրական օրենսդրությունները չպահպանվելու մասին դեպքերի մասին տեղեկացնել հստակ փաստերով:
Հայաստանում դեկտեմբերի 6-ին տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: