Հետաքրքիր փաստեր մեր օրգանիզմի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Մարդը շնչում է օրական 20,000 անգամ:
Մարդիկ կարող են տարբերակել մոտ 10,000,000 գույն, ուղղակի այդքան անուն հիշելն անհնար կլինի:
Մարդկանց մեծամասնության ականջները ողջ կյանքի ընթացքում աճում են սարսափելի արագությամբ` տարեկան ¼ միլիմետր:
Մարդու սիրտը տարեկան բաբախում է 35,000,000 անգամ:
Մարդն օրական կորցնում է մաշկի մոտ 1,000,000 բջիջ, տարեկան` 2 կիլոգրամ:
Մարդու մաշկի մեկ քառակուսի սանտիմետրի վրա առկա են մոտ 100 ցավային կետեր:
Տղաների մոտ լեզվի վրա շատ ավելի քիչ համային ընկալիչներ կան, քան աղջիկների մոտ:
Յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում ուտում է միջինը 35 տոննա ուտելիք: