ԱՊՀ-ի սահմանապահ զորքերի հրամանատարները կոչ են արել համատեղ պայքարել ահաբեկչության դեմ
ՀասարակությունԱՊՀ-ի երկրները ահաբեկչության դեմ մղվող պայքարում իրենց շահերը կկարողանան պաշտպանել՝ գործելով ուս-ուսի:
Այդ մասին հայտարարել Է ԱՊՀ-ի երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության նախագահ Ալեքսանդր Մանիլովը: Աստանայում ընթանում Է սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 74-րդ նիստը: Նրա խոսքով՝ քննարկվող թեմաներից մեկը կդառնա ԱՊՀ-ի մասնակից պետությունների արտաքին սահմաններում տիրող իրադրությունը:
«Մասնակից պետությունների սահմանապահ գերատեսչությունների բոլոր ղեկավարների մոտ լուրջ տագնապ Է առաջացնում այն իրադրությունը, որն այսօր ստեղծվել Է ոչ միայն մեր արտաքին սահմաններում, այլեւ, մասնավորապես, Սիրիայում եւ ԴԱԻՇ-ի եւ ահաբեկչական այլ կազմակերպությունների գործունեության հետ կապված մյուս պետություններում»,-
«Այսօր հնարավոր չԷ միայնակ պայքարել ահաբեկչության դեմ: Միայն միասին, ուս-ուսի տված մենք կարող ենք պաշտպանել յուրաքանչյուր պետության եւ ամբողջ Համագործակցության շահերը»,-հավելել Է նա:
Մանիլովը նշել Է, որ ներկայում առավել բարդ իրավիճակ Է ստեղծվել Աֆղանստանի հետ սահմանում: «Առկա տեղեկատվության համաձայն՝ այդ ուղղությամբ տեղի Է ունենում զինյալների խմբերի տեղաշարժ դեպի Համագործակցության, մասնավորապես Տաջիկստանի եւ Թուրքմենստանի, սահմաններ: Ուստի մեր այսօրվա խնդիրներից մեկը այն հարցերի քննարկումն Է, թե ինչպես անել, որ այդ սպառնալիքները չեզոքացվեն սահմանում եւ չանցնեն ԱՊՀ-ի երկրներ»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: