Համաքաղաքային շաբաթօրյակի նախօրյակին բաժանվում են գործիքներ և անհրաժեշտ այլ պարագաներ
ՀասարակությունՆոյեմբերի 14-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին ընդառաջ` մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված կազմակերպություններին, կանաչապատման ձեռնարկություններին և համատիրություններին բաժանվում են գործիքներ և անհրաժեշտ այլ պարագաներ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զուգահեռաբար ծառատունկի ենթակա տարածքներում ծառափոսերն են նախապատրաստվում:
Վարչական շրջաններին տնկիներ տրամադրելու բուն գործընթացն սկսվել էր մի քանի օր առաջ: