Անհավանական լողացող քաղաքը՝ 50 000 բնակիչներով, դպրոցով, օդանավակայանով. լուսանկարներ
LifestyleՖլորիդայում հիմնված ընկերությունը նախագծել է լողացող քաղաք, որը կոչվում է «Ազատության նավ»։ Նավն ունի մոտ 2 կմ երկարություն և 25 հարկ բարձրություն։ Գրում է Daily Mail-ը։
Լողացող քաղաքի դիզայներներն արդեն իսկ համակարգչային ձևավորմամբ պատրաստել են նավի նկարները։
Այն ունենալու է 50 000 մշտական բնակիչներ, դպրոց, հիվանդանոցներ, խանութներ, այգիներ, կազինո, հիվանդանոցներ, պատկերասրահներ։ Այն ունենալու է անգամ օդանավակայան՝ տանիքի վրա։
Freedom Ship International-ի փոխնախագահն ասում է, որ «Ազատության նավը» լինելու է երբևէ կառուցված ամենամեծ նավը և առաջին լողացող քաղաքը։
Ընկերությունն այժմ փորձում է հավաքել անհրաժեշտ 10մլրդ դոլարը՝ նավն իրականություն դարձնելու համար։



