Միայնակ ֆրանսուհիները, ամուսնական խնդիրները լուծելու համար, գալիս են այս շիրմաքարի մոտ (լուսանկարներ)
LifestyleԼրագրող Վիկտոր Նուարը, ում հուշաքարը բավական հայտնի է Պեր–Լաշեզ գերեզմանատանը, մեծ ճանաչում ունի կանանց շրջանում։ Նա գնդակահարվել է արքայազն Պիեր Նապոլեոն Բոնոպարտի կողմից` վեճի արդյունքում։ Նա հենց դրանով էլ ճանաչում գտավ, որովհետև թաղմանը հարյուր հազարավոր մարդիկ մասնակցեցին, ովքեր վրդովված էին արքայական ընտանիքի անպատժելիությունից։
Բայց շիրմաքարը թույլ սեռի ներկայացուցիչների դրա պատճառով չէ, որ գրավում է։ Բանն այն է, որ ճարտարապետ Ժյուլ Դալուն լրագրողին բավական ակնառու տղամարդկային հպարտությունով է քանդակել։ Հնարավոր է այն լեգենդի համաձայն, ըստ որի նրա մոտ դիահերձարանում էրեկցիա է եղել։
Այժմ բոլոր միայնակ կանայք գալիս են շիրմաքարի մոտ, և յուրօրինակ ծես անցկացնում։ Նրանք ծաղիկներ են դնում ցիլինդրի մեջ, համբուրում հուշարձանի շուրթերը և տրորում ոտքերի արանքը։ Ասում են, որ դրա շնորհիվ մեկ տարվա ընթացքում լուծվում է ամուսնության, անպտղության և այլ ինտիմ խնդիրները։











