Տուլայի մերձակայքում ՃՏՊ-ից տուժածներից մեկին բուժման են տեղափոխում Մոսկվա
ՀասարակությունՌուսաստանի Տուլայի մարզում ճանապարհատրանսպորտային պատահարից ուժած Հայաստանի քաղաքացիներից մեկին տարածաշրջանի մարզային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխում են Մոսկվայի Սկլիֆոսովսկու ինտիտուտ: Այդ մասին նոյեմբերի 13-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է մարզի առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
Վթարը նոյեմբերի 3-ին տեղի Է ունեցել Տուլայի մարզի տարածքում՝ Մ-4 ավտոմայրուղում: Մոսկվա-Երեւան երթուղով ընթացող ավտոբուսում եղել Է 60-ից ավելի մարդ՝ բոլորն Էլ Հայաստանի քաղաքացիներ: Վթարի հետեւանքով զոհվել Է ինը մարդ, տուժել են 46-ը, որոնցից 32-ը հոսպիտալացվել Էին:
Նոյեմբերի 12-ի տվյալներով՝ Տուլայի մարզային կլինիկական հիվանդանոցում մնում Էր ՃՏՊ-ից հինգ տուժած, որոնցից երկուսը՝ վերակենդանացման բաժանմունքում:
«Վերակենդանացման բաժանմունքից մեկը տեղափոխվում Է Սկլիֆոսովսկու ինստիտուտ: Մեզ մոտ մնում են չորսը՝ նրանցից մեկը՝ վերակենդանացման բաժանմունքում»,-ասել Է գործակալության զրուցակիցը:
Ավտոբուսի վարորդի նկատմամբ քրեական գործ Է հարուցվել «ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, որն անզգուշության հետեւանքով հանգեցրել Է երկու եւ ավելի անձանց մահվան» հոդվածով: Նա ձերբակալված Է: