«ԴոմիՆո». Ո՞վ կդառնա Միկայի «հարսնացուն»
LifestyleՄիկայի խնդիրներն օրեցօր ավելանում են: Հերիք չէր այն, որ նրա խաղամոլության պատճառով ինքն ու ընկերները մնացին առանց բիզնես, նրա բնակարանը գրավ դրվեց, հիմա էլ ԱՄՆ-ում բնակվող ծնողները ստիպում են Միկային վաճառել բնակարանն ու տեղափոխվել Միացյալ Նահանգներ:
Բայց ինչպե՞ս բացատրի ծնողներին, որ բնակարանը գրավ է դրված: Միկային պետք էր այլ պատճառաբանություն…
Նա հայտնում է ծնողներին, թե իբր ունի հարսնացու, եւ չի պատրաստվում նրան թողնել Երեւանում եւ մեկնել ԱՄՆ:
Ծնողները պնդում են, որպեսզի իրենց որդին տեսազանգի միջոցով իրենց հետ ծանոթացնի իր հեզ եւ ավանդապաշտ հարսնացուին, ինչպիսին, որ նրան նկարագրել էր Միկան:
Բայց ի՞նչ անի մեր հերոսը, երբ իր նախկին ընկերուհիները, մեղմ ասած, հեռու են ավանդապաշտ աղջկա կերպարից, իսկ լավագույն ընկերուհի Անին հրաժարվում է դառնալ Միկայի հորինած ստի հերոսուհին:
Կօգնի՞, արդյոք, Միկային ռեստորանի իր կոլեգան` Էմման…
Սյունե Առաքելյան