Ադրբեջանի ԿԲ-ն 4 օրում 241 մլն դոլար է է կորցրել
ՏնտեսությունԱդրբեջանի կենտրոնական բանկը վերջին 4 աշխատանքային օրերին առեւտրային բանկերին ընդհանուր առմամբ 241 մլն ԱՄՆ դոլար է վաճառել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, report.az-ը հայտնում է, որ նոյեմբերի 6-ին վաճառքի ծավալները կազմել են 49 մլն դոլար, նոյեմբերի 10-ին` 94 մլն դոլար, նոյեմբերի 11-ին` 37 մլն դոլար, նոյեմբերի 12-ին` 61 մլն դոլար:
Վաճառքը մեծացել է համաշխարհային շուկայում դոլարի դիրքերի ամրապնդման շարունակման հնարավորության եւ նավթի գների անկման հետեւանքով:
Դոլարի նկատմամբ պահանջարկը մեծացել է դեկտեմբերին ԱՄՆ-ում առանցքային դրույքի բարձրացման սպասումների ֆոնին: Փորձագետները տարեվերջին կանխատեսում են դոլար/եվրո փոխարժեքի հավասարեցում: Չինական էկոնոմիկայի դանդաղումը եւ շուկա իրանական նավթի մուտք գործելու սպասումները նավթփի գների արագ անկում են հրահրում: Այժմ Brent տեսակի նավթի մեկ բարելի արեքը մոտեցել է 44 դոլարի: Եթե գործընթացը շարունակվի, Brent տեսակի նավթի գինը կվերադառնա 208 թվականի մակարդակին, երբ մեկ բարելը վաճառվում էր 36 դոլարով:
Ադրբեջանական կայքը հայտնում է, որ նման զարգացումների դեպքում, Ադրբեջանում տնտեսական ճգնաժամն ավելի կխորանա: