Ադրբեջանական կողմի կրակոցից զոհված հայ զինվորները պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով
ՀասարակությունԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ստորագրել է հրամանագրեր հակառակորդի կողմից սպանված երկու հայ զինվորներին պարգևատրելու վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Համաձայն հրամանագրերի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքայիններ Միքայել Թորոսյանը եւ Վահե Վանոյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։