Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ընտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա Սողոմոնյան Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ» Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ» «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ» «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»


ԵԱՏՀ-ի հայ նախարարը Իրանի հետ համագործակցությունը տարածաշրջանի զարգացման գործոն է համարում

Տնտեսություն

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի համագործակցությունը դրական կազդի ոչ միայն փոխադարձ առևտրի աճի վրա, այլև տարածաշրջանի երկրների տնտեսությունների որակական փոփոխության վրա, ինչը կնպաստի տարածաշրջանում  խաղաղության և կայունության ամրապնդմանը:

Ռուսաստանյան «Տամոժնյա» հանդեսի հետ հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Եվրասիական տնտեսական հան ձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) Արա Նռանյանը:

Նրա դիտարկմամբ` զարգացման ճանապարհին նշանակալի հաջողությունների հասնելու համար երկրները պետք է գործեն համարձակ, նորարական մոտեցումներով, փնտրեն և գտնեն միջազգային համագործակցության և տնտեսական ինտեգրման նոր ուղիներ և ուղղություններ, և Իրանի հետ ԵԱՏՄ-ի սերտ համագործակցության հաստատման նախագիծն հենց այդպիսինն է: 

«Մենք այստեղ ակնկալում ենք ոչ միայն փոխադարձ առևտրի աճ, այլև տարածաշրջանի երկրների տնտեսությունների որակական փոփոխություն, ինչը կնպաստի տարածաշրջանում  խաղաղության և կայունության ամրապնդմանը: Եվ պատահական չէ, որ Հնդկաստանն ու Չինաստանը հետաքրքրված են Իրանի և Հայաստանի տարածքներով Հյուսիս-Հարավ նախագծերի իրականացմամբ: Նման ծրագիրը կստեղծի նոր աշխարհաքաղաքական իրողություններ և կապահովի  ԵԱՏՄ-ի ներթափանցումը հարավային ուղղությամբ»,- նշել է Արա Նռանյանը:

Ըստ նրա` Իրանի հետ համագործակցության շնորհիվ ԵԱՏՄ-ն ստանում է Պարսից ծոցի և Հարավ-Արևելյան Ասիայի երկրներ, ինչպես նաև Չինաստան կարճ ճանապարհով հասնելու հնարավորություն: 

«Իսկ Հայաստանում Հյուսիս-Հարավ առանցքով ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտային հաղորդակցության նախագծերի իրականացումը կրկնակի կկրճարտի և կէժանացնի Եվրոպայից Ասիա ճանապարհը Սուեզի ջրանցքով անցնող ճանապարհի համեմատ»,- պարզաբանել է նա:

Արա Նռանյանը հավելել է, որ Իրանի հետ ԵԱՏՄ-ի բանակցային գործընթացի նախաձեռնողներից է Հայաստանը, որը միության` Իրանի հետ ընդհանուր սահման ունեցող միակ երկիրն է: 

«Ավելին` հայկական բիզնեսն ունի Իրանի ընկերությունների և իրանական շուկայի հետ համագործակցության մեծ փորձ, որն անպայման հաշվի կառնվի ԵԱՏՀ-ի աշխատանքում»,- հավաստել է նախարարը: 

Նրա բնորոշմամբ` Իրանը տարածաշրջանի խոշորագույն երկիրն է, որն ունի հարուստ ռեսուրսներ և ԵԱՏՄ երկրների ընկերությունների համար շատ կարևոր շուկա: Մյուս կողմից` ի դեմս ԵԱՏՄ անդամ-պետությունների, Իրանը գործ ունի երկրների հետ, որոնք ոչ միայն ոտնձգություն չեն կատարում այլ երկրների տնտեսական և քաղաքական ինքնիշխանության վրա, այլև, ըստ էության, բարեկամական են Իրանի ժողովրդի համար:   

Անդրադառնալով Եվրամիության հետ հարաբերությունների և այդ համագործակցության հեռանկարների մասին հարցին, ԵԱՏՀ-ի նախարարն ընդգծել է, որ «եվրոպական ասպարեզում ներկայում ձևավորվող իրավիճակը «բացարձակապես աննորմալ է»: 

Արևմուտքը և Արևելքը միշտ էլ եղել են մրցակցային պայքարում, բայց տարածաշրջանը ամենից ավելի զարգացել է հենց փոխըմբռնման և  համագործակցության փուլերում»:

Նրա կարծիքով` «պատժամիջոցների պատերազմից» տուժել են ոչ միայն դրա մեջ ուղղակի ներգրավված երկրները, այլև պետություններ, որոնք ֆորմալ կերպով կապ չունեն պատժամիջոցների հետ: Արա Նռանյանի կարծիքով` իրավիճակի փոփոխության համար անհրաժեշտ է ինտենսիվ, գրագետ աշխատանք` փոխադարձ շահերի և դիրքորոշումների նկատմամբ հարգանքով: Նա գտնում է, որ այսօր, թերևս, ԵԱՏՄ-ն լավագույն ձևաչափն է, որտեղ կարող են և պետք է աշխատեն այն միջազգային միավորումները և միությունները, որոնք իրապես շահագրգռված են համաշխարհային և ազգային տնտեսությունների զարգացման մեջ:

 

Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. ԹրամփՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. ՄեսիՇքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ըՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԻսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա ԴանիելյանԻմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԿիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործումՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱդրբեջանցին մնացել է նույնը՝ նենգ, ագրեսիվ, գլուխ կտրող, մարմին պղծող և անզեն մարդուն գնդակահարող Արմենն ամուր է ու անսասան, նա նույնիսկ կալանխվայրից ՀՀ անկախության իդեալներին հավատարիմ է ու պայքարում է այդ իդեալների համար. Էդուարդ Շարմազանով Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»«Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ»