Արփինե Գաբրիելյանն ի՞նչ տեսքով կգնա ժամադրության (լուսանկարներ)
LifestyleՆա դեռ մանկուց մեծ սեր է ունեցել կարճ շրջազգեստների հանդեպ, որոնք այսօր դարձել են իր այցեքարտը:).“Փոքր տարիքում այնքան էի ուրախանում, երբ իմանում էի` պետք է տեղ գնանք. զգեստներս կրելու առիթ էր ստեղծվում: Կան հագուստներ, որոնք մինչ օրս պահել եմ, իսկ մյուսների տեսքը լավ տպավորվել է հիշողությանս մեջ”:
Արփինեն մեզ հետ զրույցում նաեւ պատմել է, թե ինչպես է վարվել հագուստի ոչ այնքան սիրելի պարագաների հետ.“Միշտ համոզում էին գլխարկ կրել, ինչը տանել չէի կարողանում: Հիշում եմ` մայրս մազերս կապում էր, գլխարկ դնում եւ տանում մանկապարտեզ, իրավիճակը “շտկում” էի նրա հեռանալուն պես:): Մի կապույտ վերարկու ունեի, որը եւս չէի սիրում…”:









