Սերժ Թանկյանը ահաբեկիչներին վախկոտներ է անվանել
ԲլոգԱմերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է Ֆրանսիայում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությանը: Երգիչն Ինստագրամի իր էջում գրառում է կատարել:
«Մեր սերն ու աղոթքները բոլոր նրանց, ովքեր այսօր տուժել են Փարիզի և Լիբանանի սարսափելի հարձակումներից: Նրանք, ովքեր հարձակվում են համերգասրահների, ռեստորանների, սրճարանների, շուկաների և պաշտամունքի վայրերի վրա` սպանելու անմեղ, խաղաղ բնակիչների, վախկոտներ են: Մեր փարիզյան երկրպագուներն աշխարհի լավագույնններից են, չեմ կարողանում դադարել մտածել բոլոր նրանց մասին, ովքեր մասնակցել են Eagles of Death Metal շոուին»,-նշել է երգիչը: