Փարիզի ահաբեկչությունների զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան
ՀասարակությունՖրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թվում, ըստ նախնական տվյալների, ՀՀ քաղաքացիներ չկան: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, կապ է հաստատվել Ֆրանսիայում ՀՀ փոխդեսպան Վահե Վահրամյանի հետ, ով տեղեկացրել է, որ ահաբեկչության զոհերի և տուժածների ինքնությունը պարզվում է: