3 խորամանկություն, որ կարելի է անել հասարակ մետրի օգնությամբ (ֆոտո)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Այսօր ձեզ ենք ներկայացնում մետրն օգտագործելու օգտակար մաստեր-կլաս: Ոչ մի վերանորոգման կամ շինարարական աշխատանք չի լինում առանց այս չափող գործիքի: Եվ գոյություն ունեն մի շարք խորամանկություններ՝ միայն մետրի միջոցով չափումներ անելու համար՝ առանց մատիտի և որևէ այլ բանի օգնության: Պետք չէ թերագնահատել հասարակ գործիքների հնարավորությունները:
Ի դեպ, մասնագետները նշում են, որ մետրի հիմնական երկու հատկանիշներն են՝ ճիշտ չափումը և ժապավենի կոշտությունը:
Ի՞նչ օգտակար խորհուրդներ են մեզ տալիս մասնագետները:
1 Հատուկ անցքերը կօգնեն կառչել մեխից կամ պտուտակից:
2 Ալիքաձև ծայրը նշումներ կանի պատի կամ ցեմենտից հատակի վրա՝ առանց մատիտի օգնության:
3 Անկյուններով մակերեսը ճիշտ չափելու համար. ուշադրություն դարձրեք մետրի վրա եղած նշումներին:
Հիմնականում աջ մասում նշված է լինում հենց մետրի չափսը, դրա համար չափման ժամանակ կարող եք չծալել չափող ժապավենը, այլ հաշվի առնել այդ չափսը վերջնահաշվարկի ժամանակ:



