Երևանի Ֆրանսիայի հրապարակում կկայանա մոմավառություն
ՀասարակությունԻ հիշատակ Ֆրանսիայում նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության զոհերի` նոյեմբերի 14-ին` ժամը 20:00-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում կկայանա մոմավառություն:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Երևանցիները առավոտից ծաղիկներ են դնում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ ի հիշատակ նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի: Նոյեմբերի 14-ին` ժամը 19:00-ին կանցկացվի մոմավառություն նաև դեսպանատան մոտ: