Փարիզում չեղարկվել են հասարակական-մշակութային մի շարք միջոցառումներ
ՀասարակությունՓարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով չեղարկվել են հասարակական-մշակութային մի շարք միջոցառումներ:
Hollywood Reporter-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին Փարիզում պետք է տեղի ունենար Սթիվեն Սփիլբերգի «Լրտեսների կամուրջ» նոր կին ոնկարի պրեմիերան, որը ահաբեկչության հետ կապված չեղարկվել է: Ռեժիսորն ահաբեկչության ժամանակ Բեռլինից Փարիզ ճանապարհին էր:
Բացի այդ, իռլանդական U2 ռոք խումբը չեղարկել է նոյեմբերի 14-ի ելույթը Փարիզում, փոխանցում է Variety-ն: Համերգը պետք է տեղի ունենար «Բերսի արենայում», որը հեռու չէ «Բատակլան» սրահից: