Բանգկոկի գայլ-աղջիկըլ (ուսանկարներ)
LifestyleԲանգկոկցի գայլ աղջիկը 11 ամյա Սուպատրա Սասուպֆանն է, հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամազոտ աղջիկ: Աղջկա ողջ մարմինը սկսած դեմքից, ձեռքերից, ոտքերից և մարմնի մյուս մասերից պատված է հաստ մազածածկույթով: Հետաքրքրական է, որ աղջիկը արդեն հաշտվել է իր վիճակի հետ և նույնիսկ որոշ դեպքերում հպարտանում է ռեկորդներ գրանցելու փաստի համար:
Աղջիկը պատմել է, որ մինչև Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելը դպրոցում երեխաները ծաղրել են իրեն, իսկ հայտնի դառնալուց հետո նրա նկատմամբ վերաբերմունքը փոխվել է:
11 ամյա աղջիկը տառապում է ամբրասի համախտանիշով, որը կապված է օրգանիզմում քրոմոսոմների պաթոլոգիկ փոփոխությունների հետ: Սուպատրան աշխարհի այն 50 մարդկանցից մեկն է, ով տառապում է այդ գենետիկական հիվանդությամբ: Նրա մարմնի մազածածկությը նույնիսկ հնարավոր չէ հեռացնել լազերային մաքրման տեխնոլոգիաների միջոցով, այդ իսկ պատճառով էլ աղջկա մայրը ընդամենը կտրելով հավասարեցնում է աղջկա մարմնի վրա առկա մազերը:

![]()
«Ես արդեն հարմարվել եմ այս իրավիճակին, չեմ զգում մարմնիս վրա մազածածկույթի առկայությունը, չնայած շատ դեպքերում հենց դրա պատճառով երեբեմն չեմ նկատում այն, ինչ կատարվում է շրջապատումս»,- անկեղծացել է աղջիկը:
Աղջկա 38 ամյա հայրը պատմել է, որ ծնվելու ժամանակ այդ մազածածկույթի առկայությունը նրան նույնիսկ խանգարել է հանգիստ շնչել:
![]()
![]()
![]()
![]()
![]()