Էլեգանտ սպասք ՝ Նոր Տարվա գիշերը (լուսանկարներ)
LifestyleՏան շքեղ ընդունելության համար բավարար չեն լավ հագնված հյուրերը, համեղ կերակուրներն ու խմիչքները: Այդ ամենը կընդգծի ճիշտ ընտրված ու շքեղ սպասքը:


Լեգենդար ճենապակե սպասքի բրենդը՝ Noritake-ը հավասարը չունի ավելի քան 100 տարի: Ընկերությունը հիմնադրվել է՝ստեղծելու ճենապակե սպասք, որը կլինի հարմար և էլեգանտ: Այս սպասքը զարդը կլինի ամանորյա սեղանների: Noritake-ի սպասքը տարբերվում է նրբաճաշակ դիզայնով, ոսկեգույնի համադրությամբ:





Ruffoni բրենդի պղնձե սպասքը խոհանոցի լավագույն զարդը կդառնա: Իտալացի մասնագետները սպասքը պատրաստում են ձեռքով: Այս սպասքը հարմար է, գեղեցիկ է և երկարակյաց:
Իտալական նրբագեղություն. IVV ընկերության ապակե ձեռքի աշխատանքները որակյալ են և շատ նորաոճ: Այս ձեռքի աշխատանքները ձեր տունը կլցնեն իտալական գեղեցկությամբ:



Nachtmann բրենդի սպասքն ու աքսեսուարները փայլ ու շքեղություն կհաղորդեն ձեր բնակարանին, հատկապես ամանորին: Այս բրենդի աքսեսուարները թափանցիկ են , փայլուն, դիմացկուն ու տրամադրություն բարձրացնող: