Շվեդիայում ապտակներ հասցնող զարթուցիչ են ստեղծել
Lifestyle1in.am-ը գրում է.
Motherboard պորտալի խմբագիր Սիմոն Գիրթցը` Շվեդիայից, ստեղծել է զարթուցիչ, որը հնարավոր չէ անտեսել: Սարքավորումը ստեղծելու համար աղջկան անհրաժեշտ են եղել ժամացույց, արհեստական ձեռք, շարժիչ, որը պտտում է այդ ձեռքը մեկ րոպեում 65 շրջան արագությամբ և Aduino պլատա:
Զարթուցիչի աշխատանքը ցուցադրող տեսագրությունը հրապարակվել է YouTube-ում:
Երբ Սիմոնը մի քանի անգամ փորձարկել է իր գյուտը, սարքավորումը նրա մազերը քաշել է, որից հետո նա ստիպված կանգնեցրել է դրա աշխատանքը:
«Ավելի շուտ նվաստացուցիչ է, քան ցավալի»,- ասել է նա: