Բրիտանացին «Աստղային պատերազմներ»-ի հուշանվերների վրա 228 հազար դոլար է ծախսել
Lifestyle1in.am-ը գրում է.
Բրիտանացի փոստատար Դեյվ Օլդեբրին` Սաութհեմփթոն քաղաքից, մոտ 230 հազար դոլար է ծախսել «Աստղային պատերազմներ»-ի հետ առնչվող հուշանվերների հավաքածուի վրա, հաղորդում է Mirror-ը:
46-ամյա Օլդեբրին իր տանն ունի «Աստղային պատերազմների» հետ կապված բազմաթիվ գրքեր, կոմիքսներ, պաստառներ ու խաղալիքներ: Նա նաև հավաքել է ավելի քան 9 հազար ստորագրություն, որոնք պատկանում են ֆիլմում նկարահանված դերասաններին ու նկարահանող խմբին: Տղամարդու մարմնին թեմատիկ դաջվածքներ են:
Բրիտանացու խոսքերով` ինքն «Աստղային պատերազմ»-ի երկրպագու է դարձել դրա առաջին ֆիլմի թողարկվելուց` 1977-ից ի վեր: