Ջենիֆեր Լոպեսը որոշել է ամուսնանալ 4-րդ անգամ
Lifestyle1in.am-ը գրում է.
Svopi.ru-ի փոխանցմամբ՝ համացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ Ջենիֆեր Լոպեսը որոշել է վերստին ամուսնանալ։ Ամերիկացի հանրահայտ երգչուհին ու դերասանուհին Գոհաբանության օրն անցկացնելու է Մեքսիկայում՝ Կասպեր Սմարթի հետ։
Ջենիֆեր Լոպեսը քանիցս մերժմամբ է պատասխանել իր ընկերոջ առաջարկներին։ Մի շարք աղբյուրներ հայտնում են, որ Կասպեր Սմարթի հերթական փորձից հետո դերասանուհին ի վերջո տվել է իր համաձայնությունը։ Ենթադրվում է, որ զույգը կամուսնանա Գոհաբանության օրը, որոնք նրանք կանցկացնեն Կասպերի տատիկի տանը՝ Մեքսիկայում։
Եթե հաստատվի այդ տեղեկությունը, ապա դա 46-ամյա Ջենիֆերի համար կլինի արդեն 4-րդ ամուսնությունը։