Ունիվերսալ դիետա՝ երկարակյացների համար
Lifestyle1in.am-ը գրում է.
Risk Factor Modification կենտրոնի կանադացի բժիշկները Սենթ Մայքլի հիվանդանոցում ստեղծել են հատուկ դիետա՝ սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման և երկարակեցության համար: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Առաջարկված սննդակարգը հիմնված է մթերքների համադրության վրա, որի հակախոլեստերինյան ազդեցությունը կարող է նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման և զարգացման ռիսկը:
Մասնավորապես, խորհուրդ է տրվում օգտագործել ընկույզներ, սոյայի սպիտակուց, գարի, վարսակ, բուսական յուղեր, լոբազգիներ, բանջարեղեն, հիմնականում սմբուկ:
Ըստ հետազոտության հեղինակ Դևիդ Ջենկինսի՝ դիետան բջջանյութի բարձր պարունակությամբ հանդերձ՝ ունի ճարպերի և աղերի ցածր քանակություն: Օրակարգը պարունակում է 2 գրամ բուսական ստերիններ և սթանոլներ (հատիկներ, բանջարեղեն և մրգեր), 30 գրամ ընկույզ, 50 գրամ սոյայի մթերք և 20 գրամ լուծվող սննդային մանրաթելեր: