Մեր երաժշտությունը մեր փախուստն է եղել իրականությունից. «The Beautified Project». Life.panorama.am
LifestyleLife.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է հայ ռոք-երաժիշտ, «The Beautified Project» ռոք-խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը:
-Անդրե, գիտեմ, որ դուք մշտապես աշխատանքային պրոցեսում եք գտնվում, հետաքրքիր է՝ այս ընթացքում ինչո՞վ եք զբաղված, ինչե՞ր են սպասվում առաջիկայում:
- Վերջերս թողարկվեց «The Beautified Project» խմբի «I Found a Way» երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակը, որտեղ նկարահանվեց հայտնի նկարչուհի Լյուսի Ավդալյանը, ով Նյու Յորքի հայ է: Նա իմ ամենաֆավորիտ նկարչուհիներից է եւ ես այնպես դասավորեցի, որ այն 3-4 օրը, երբ Լյուսին կգտնվեր Հայաստանում, նկարահանվեր մեր տեսահոլովակում: Մեր խումբը ցանկություն ուներ անպայման նոր տեսահոլովակ թողարկել այս տարի, ինչը կարողացանք կյանքի կոչել: Դե իսկ հաջորդ տարվա համար նախատեսված են մի շարք հյուրախաղեր, որոնց մասին դեռ կխոսեմ: Նաեւ հաջորդ տարի պլանավորում ենք թողարկել մեր՝ թվով 4-րդ ձայնասկավառակը, քանի որ արդեն 2.5 տարի անցել է մեր վերջին ձայնասկավառակից: Ընդ որում, նկատեմ, որ ձայնասկավառակը պետք է հնարավորինս շուտ թողարկենք, որպեսզի հյուրախաղերի ժամանակ կարողանանք այն մեզ հետ տանել:
-Անդրե, Ձեր խումբն առաջինն էր, ում տեսահոլովակները ցուցադրվեցին համաշխարհային ճանաչում ունեցող հեռուստաալիքներով: Դա հաջողություն է, որը ոչ բոլորին է բախտ վիճակվում: Ինչպե՞ս ձեզ հաջողվեց:
- Այո, մեզ բախտ վիճակվեց եւ մեր տեսահոլովակները հինգ տարի առաջ ցուցադրվեցին «MTV»-ի եթերում: Այնպես ստացվեց, որ իրենց ներկայացուցիչը կապ հաստատեց մեզ հետ, ասաց, որ մեր տեսահոլովակները համապատասխանում են իրենց պահանջներին եւ եթե մենք ցանկություն ունենանք, ապա դրանք կցուցադրվեն իրենց ալիքով: Դե իսկ մենք էլ մեծ ոգեւորությամբ ներկայացրինք մեր բոլոր տեսահոլովակները, որոնցից իրենք ընտրեցին «Baterfly» եւ «Me and my despair» տեսահոլովակները, ի դեպ, այն ժամանակ «Me and my despair» տեսահոլովակը իրենց համաշխարհային ռոք խմբերի թոփ տասնյակի մեջ էր մտել, ինչը իսկապես մեծ հաջողություն էր մեզ համար, դա հենց այն էր, ինչ ուզում էինք անել՝ Հայաստանը համաշխարհային լեզվով ներկայացնել: Հենց այս ճանապարհով սկսվեց մեր գործունեությունն ու ճանապարհը դեպի համաշխարհային արվեստ, նաեւ մեզ մեծ հաջողություն բերեց «Antimatter» անգլիական խմբի հետ դուետը, նրանց ճանաչումը մեզ համար էլ ճանապարհ հարթեց: Այսօր շատ երկրներում են սիրում մեզ, սպասում մեր համերգներին եւ ձայնասկավառակներին: Վերջերս Գերմանիայում համերգ ունեցանք, որտեղ հանդիսատեսի շարքում նստած էր ընդամենը 2 հայ, այսինքն՝ մեզ սիրում են ոչ միայն մեր հայրենակիցները, այդպիսով մենք Հայաստանը ներկայացնում ենք աշխարհի այլ ազգերին: Այսօր էլ, մեր տեսահոլովակները մի քանի տարբեր համաշխարհային հեռուստաալիքներով ցուցադրվում են:
Շարունակությունը՝ այստեղ։