Հուզված եւ տպավորված եմ. Արման Նշանյանը ներկա էր Քոնան Օ’Բրայենի` Հայաստանի մասին պատմող թողարկման նկարահանմանը
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Դերասան եւ երգիչ Արման Նշանյանը Facebook-ի իր էջում երեկ տեղադրել էր մի լուսանկար, որն արվել էր Քոնան Օ’ Բրայենի` Հայաստանի մասին պատմող հաղորդման նկարահանման տաղավարից:
Արմանը NEWS.am STYLE-ի հետ կիսվեց հաղորդման մանրամասներից.
«Շատ-շատ հուզված եւ տպավորված եմ այդ նկարահանումներից: Գտնվել ԱՄՆ-ում եւ այս մեծ եւ օտար երկրում մտնել Warner Brothers հեռուստաստուդիա եւ տեսնել տաղավարը` զարդարված մեր եռագույն դրոշներով, ցնցող էր»,-մեզ հետ զրույցում նշեց դերասանը` ավելացնելով, որ մի ամբողջ թողարկում նվիրված էր Հայաստանին եւ հայերին:

Հաղորդման նկարահանումներից տպավորված դերասանը համոզված է. «Այս ամենը վկայում է մեկ բանի մասին` մենք նեծ ներկայություն եւ հարգանք ենք վայելում աշխարհում եւ որպես ժողովուրդ` շատ սիրված ենք»:
Նշենք, որ Օ’ Բրայենի` Հայաստանի մասին պատմող հաղորդումը եթեր կհեռարձակվի նոյեմբերի 17-ին:
Սյունե Առաքելյան