Սերխիո Ռամոսը որդի է ունեցել (ֆոտո)
Lifestylesport.news.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտնել է, որ ծնվել է նրա երկրորդ զավակը:
«Բարի գալուստ, Մարկո: 3.2 կգ: Բնական ծննդաբերություն: Չեմ կարող նկարագրել, թե ինչքան երջանիկ ենք մենք»,- թվիթերյան էջում գրել է Իսպանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Ռամոսի ու իսպանացի հաղորդավարուհի Պիլար Ռուբիոյի առաջին զավակը ծնվել էր նախորդ տարվա մայիսին: Նրանց առաջնեկը եւս տղա էր:
