Շառլ Ազնավուրին Բելգիայի բարձրագույն պարգեւի կարժանացնեն
Lifestylenews.am-ը գրում է.
Բելգիայի ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսը Շառլ Ազնավուրին կհանձնի թագավորության բարձրագույն պարգեւներից մեկը՝ Թագի շքանշանը, հաղորդում է բելգիական Cine Tele Revue կայքը:
91-ամյա Ազնավուրը վերջին անգամ Բելգիայի Ֆորե Նասիոնալ համերգային դահլիճի բեմ կբարձրանա նոյեմբերի 17-ին: Իսկ դրանից մեկ օր առաջ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը (նրա իսկական անունը), որը համարվում է բոլոր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկը, կստանա այդ շքանշանը:
2004-ին, Ազնավուրի 80-ամյակին նրան արդեն շնորհվել է մեկ այլ բելգիական շքանշան՝ Լեպոլդ թագավորի շքանշանը՝ բացառիկ ստեղծագործական երկարատեւության եւ վարպետության բարձր մակարդակի, ինչպես նաեւ ֆրանսերենի տարածման ու որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեսպան գործունեության համար: