Մեծ Բրիտանիայում միջատներից ուտեստներ հրամցնող ռեստորան է բացվել
Lifestylenews.am-ը գրում է.
Դժգոհ հաճախորդի ընդունված բացականչությունը այն առիթով, որ նրա ապուրում ճանճ է լողում, հաստատության մենեջերին ստիպում է ներողություն խնդրել, բայց բրիտանական նոր Grub Kitchen ռեստորանում, որը բացվել է Հարավային Ուելսում, ուտեստների մեջ միջատների առկայությունը շատ սովորական երեւույթ է։
Սա Մեծ Բրիտանիայում առաջին ռեստորանն է, որը միջատներից ուտեստներ է հրամցնում՝ նպատակ ունենալով փոխել մարդկանց պատկերացումները ընդունվող սննդի մասին։ Էնդի Հոլքրոֆթը՝ Grub Kitchen-ի շեֆ-խոհարարը կարծում է, որ տվյալ ուտեստները նախ եւ առաջ կգնահատեն երեխաները, որոնք միջատներ են սիրում եւ այնպես չեն վախենում նրանցից, ինչպես մեծահասակները։ Հաստատության ճաշացանկը ներառում է բազմաթիվ ուտեստներ լուսատիտիկներով, խմորի որդերով, ծղրիդներով, մորեխներով եւ այլն։ Մինչ Grub Kitchen-ի ճաշացանկը կենտրոնացած է միջատների վրա, ռեստորանի հիմնական փիլիսոփայությունը հիմնված է ժամանակակից դասական խոհանոցի վրա, տեղեկացնում է Kedem-ը։