Մրգով լի ափսեն պաշտպանում է ավելորդ քաշից
Lifestylenews.am-ը գրում է.
ԱՄՆ Կոռնելի համալսարանի գիտնականները մեծ տարբերություն են գտնել մարմնի զանգվածի բարձր եւ նորմալ ինդեքս ունեցող մարդկանց սովորությունների միջեւ։ Մարմնի զանգվածի նորմալ ինդեքս ունեցող մարդիկ սեղանին մրգեր դնելու սովորություն են ունեցել։
Պարզվել է, որ այդ սովորությունն ունեցող մարդիկ մյուս պայմանների հավասարության դեպքում 6 կգ ավելի թեթեւ են լինում, քան մարդիկ, որոնք մրգերը փակ տեղերում են պահում կամ առհասարակ չեն գնում։ Երբ մրգերն աչքի առջեւ են, մարդուն ոչինչ չարժե օրական մի քանի անգամ ուտել դրանք, սակայն եթե ձեռքի տակ միրգ չկա, մարդը կամ քաղցրավենիք է ուտում կամ բացում է սառնարանը։
Այդ պատճառով գիտնականները նիհարել ցանկացողներին խորհուրդ են տալիս քաղցրը հեռու պահել եւ աչքի առաջ մրգով կամ չրով վազ դնել, փոխանցում է Kedem-ը։