Իտալական «Ուղղահայաց անտառը» ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ երկնաքերը (լուսանկարներ)
Lifestyletert.am-ը գրում է.
Իտալական Միլան քաղաքում գտնվող ամենայուրօրինակ կառույցներից մեկը` Bosco Verticale, ինչը թարգմանաբար նշանակում է «Ուղղահայաց անտառ», ճանաչվել է աշխարհի գեղեցկագույն երկնաքերը:
Ինչպես նշում է italia-ru.com կայքը, հաղթողին որոշել է Բարձրահարկ շենքերի ու քաղաքային միջավայրի համաշխարհային խորհուրդը (Council on Tall Buildings and Urban Habitat)` հեղինակավոր մրցանակն այս տարի ուղարկելով Իտալիա: Աղբյուրը մանրամասնում է, որ բացի այդ Bosco Verticale-ին շնորհվել է նաև ամենանորարարական երկնաքերի կոչումը:
Հայտնի է, որ ժյուրին նախապատվությունը տվել է հենց այս շինությանը` աչքաթող անելով Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնը, Սինգապուրում կառուցված Capita Green երկնաքերն ու Աբու Դաբիում գտնվող Բուրջ Մուհամեդ բին Ռաշիդ աշտարակը:


