Եվրատեսիլյան բեմն արդեն պատրաստ է փորձերի համար (լուսանկարներ)
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Նոյեմբերի 21-ին Բուլղարիա մայրաքաղաք Սոֆիայում կայանալու է Մանկական Եվրատեսիլ 2015-ը։ Այս տարի մրցույթին մասնակցելու են 17 երկրից ժամանած պատվիրակություններ։ Հայաստանը ներկայացնելու է 12-ամյա Միկան, որը մրցույթում կատարելու է Ավետ Բարսեղյանի եւ Լիլիթ Նավասարդյանի հեղինակած «Love» երգը։ Մինչ բոլորն ակտիվորեն պատրաստվում են իրենց ելույթներին, 15000 հազար հանդիսատեսի համար նախատեսված Armeec արենայում վերջնական տեսքի են բերում Եվրատեսիլյան բեմը, որն արդեն պատրաստ է նախնական փորձերի համար։


Նշենք, որ այս տարի կանաչ սենյակները լինելու են բեմի երկու կողմից։




Լուսանկարները՝ junioreurovision.tv
Պատրաստեց՝ Յանա