Լոնդոնում կցուցադրվեն Բոնդի մասին նոր ֆիլմում նկարահանված մեքենաները (լուսանկարներ)
Lifestyletert.am-ը գրում է.
Լոնդոնի կինոթանգարանում ցուցադրության կհանվեն աշխարհի, թերևս, ամենահայտնի գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում նկարահանված մեքենաները:
Ինչպես նշում է telegraph.co.uk-ը, ցուցահանդեսը կկրի Bond in Motin («Բոնդը շարժման մեջ») թեմատիկ խորագիրը: Աղբյուրը մանրամասնում է, որ նոր Spectre ֆիլմի նկարահանման աշխատանքներում ներգրավված են եղել Aston Martin DB10, JaguarC-X75, Rolls Royce` մեկը մյուսից շքեղ փոխադրամիջոցները, որոնց օգնությամբ գլխավոր հերոսը փախչում է իրեն անընդհատ հետապնդող թշնամիներից:
Աղբյուրը մանրամասնում է, որ, ընդհանուր առմամբ, ցուցահանդեսի շրջանակներում բացի վերոհիշյալ մեքենաներից կներկայացվի նաև շուրջ 150 օրիգինալ նմուշ, որոնք առնչվում են Բոնդի մասին ֆիլմաշարի ստեղծման հետ:


