Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակն արդեն Բուլղարիայում է. ինչպես են դիմավորել նրան
LifestyleNews.am-ը գրում է.
Նոյեմբերի 21-ին Բուլղարիա մայրաքաղաք Սոֆիայում կայանալու է Մանկական Եվրատեսիլ 2015-ը: Այս տարի մրցույթին մասկացում են 17 երկրի ներկայցուցիչներ: Հայաստանի եվրատեսիլյան պատվիրակն է 12-ամյա Միկան, որը մրցույթում կատարելու է Ավետ Բարսեղյանի եւ Լիլիթ Նավասարդյանի հեղինակած «Love» երգը։

Ժամեր առաջ Միկան ժամանել է Սոֆիա, որտեղ նրան աղուհացով են դիմավորել:

Միկան արդեն սկսելու է իր փորձերը եվրատեսիլյան բեմում, որը գրեթե պատրաստ է: