Մահացել է Զորիկ Գալստյանը
ՀասարակությունԱյսօր՝ նոյեմբերի 15-ին 52 տարեկանում սրտամկանի կաթվածից մահացել է ծրագրավորող, լուսանկարիչ Զորիկ Գալստյանը։
Զորիկ Գալստյանն արցախյան ազատամարտի մասնակից էր, որպես սպա ծառայել է ՀՀ Զինված ուժերում, իսկ վերջին տարիներին ծրագրավորող էր աշխատում։
Զորիկ Գալստյանը Facebook-ի հայտնի օգտատերերից էր, միշտ հանդես էր գալիս հասարակական-քաղաքական իրադարձությունների ինքնատիպ վերլուծություններով, Հայաստանի բնաշխարհի պրոֆեսիոնալ լուսանկարներով։
Orer.am-ը ցավակցում է Զորիկ Գալստյանի ընտանիքին եւ ընկերներին անդառնալի կորստի կապակցությամբ։