Դևիդ Բեքհեմը խաղադաշտ է դուրս եկել 4 երեխաների հետ (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Բրիտանական ֆուտբոլի լեգենդ Դևիդ Բեքհեմը չնայած արդեն թոշակի է անցել, այնուհանդերձ, ևս մեկ անգամ վերադարձել է հարազատ՝ Old Trraffod խաղադաշտ, որտեղ փայլում էր իր ֆուտբոլային տաղանդով դեռևս պատանեկության ժամանակներից:
Ինչպես նշում է Tatler-ը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած ընկերական հանդիպմանը Բեքհեմը ներկայացել է իր 4 երեխաների` 3 որդիների և փոքր դստեր ուղեկցությամբ, ինչն էլ ավելի հիշարժան է դարձրել խաղը:
Աղբյուրը մանրամասնում է, որ խաղին ներկա է եղել 75.000 երկրպագու` այդ թվում նաև լեգենդար մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը: Բեքհեմից զատ խաղադաշում են հայտնվել նաև այնպիսի առաջնակարգ աստղեր, ինչպիսիք են Ռոնալդինյոն, Մայքլ Օուենը, Լուշի Ֆիգուն և այլք:





