Օրվա բաղադրատոմս․ Կարտոֆիլով ու բանջարեղենով կարկանդակ
LifestyleԲաղադրամասեր՝
4 հատ կարտոֆիլ
250 գրամ ալյուր
1 հատ սոխ
400 գրամ սունկ
4 թեյի գդալ սոյայի սոուս
2 հատ լոլիկ
1 հատ սմբուկ
2 ճաշի գդալ տոմատի մածունկ
1 բաժակ ջուր
Աղ
Սխտոր
Պատրաստման եղանակ՝
Կարտոֆիլը խաշել, ջուր ավելացնելով պյուրե անել։

Ավելացնել ալյուր։

Սունկը սոխով տապակել, կարտոֆիլային խմորը հավասար բացել ու տարածել վրան տապակած սունկը։


Փաթաթել ռուլետի նման, կտրատել, շարել ամանի մեջ, վրան ավելացնել մի փոքր տապակա սունկից, վրան շարել կտրատած լոլիկն ու սմբուկը։


Տոմատի մածուկին ավելացնել ճզմած սխտորը, ջուրը, սոյայի սոուսը, լցնել լոլիկների վրա։
Դնել ջեռոց։



