2016 թ. դոլարային արտահայտությամբ ապրանքների ներմուծման և արտահանման ծավալների աճ է կանխատեսվում
ՏնտեսությունՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում ՀՀ 2016 թ. պետական բյուջեի նախագիծը: Ֆինանսների նախարարն ընդգծեց, որ բյուջեի նախագծով 2016 թ. կանխատեսվում է ՀՆԱ-ի 2.2 տոկոս իրական աճ, ՀՆԱ-ի դեֆլյատրի մեծությունը կկազմի 4 տոկոս, գնաճի 12-ամյսա թիրախը՝ 4+-1 տոկոս: «1 ԱՄՆ դոլարին Հայաստանի Հանրապետության դրամով փոխարժեքի հաշվարկային մեծությունը կազմում է 483.02 դ րամ: ²յն ընդունվել է 2015թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքի մեծությունը»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:
2015 թ. սպասվող ծավալների նկատմամբ 2016 թ. դոլարային արտահայտությամբ ապրանքների ներմուծման աճը ծրագրավորվել է 2.5 տոկոս, արտահանմանը՝ 1.3 տոկոս: «Պետական պարտքի ընդհանուր մակարդակը 2016 թ. վերջի դրությամբ կանխատեսվում է 5 միլիարդ 569 ԱՄՆ դոլարի չափով: Ընդ որում՝ պետական պարտի 86.6 տոկոսը բաժին կընկնի արտաքին պարտքին՝ 2016 թ. վերջին սպասվող 86.7 տոկոսի դիմաց»,- ընդգծեց Խաչատրյանը:
2016 թ. եկամուտների ընդհանուր գումարը պետական բյուջեի նախագծով ծրագրավորվել է 1 տրիլիոն 3 միլիարդ դրամի չափով՝ 2015 թ. նամար նախատեսված 1 տրիլիոն 191.5 միլիարդ դրամի դիմաց: