Թուրքիայում ահաբեկչական գործունեության կասկածանքով ձերբակալությունների ալիք է սկսվել
ՄիջազգայինՍտամբուլի իրավապահ մարինները երեկ գիշեր ձերբակալել են «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական կուսակցություն-ճակատ (DHKP-C) անջատողական խմբավորման եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապեր ունեցող Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժման 35 անդամների, ովքեր կասկածվում են ահաբեկչական գործունեության մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը:
Իրավապահները ձերբակալվածներից առգրավվել է մեծ քանակությամբ զենք եւ փաստաթղթեր:
Ոստիկանության գործողությունները լարվածաություն են առաջացրել Ստամբուլում, եւ իրավապահների ու բողոքավորների միջեւ բախումներ են սկսվել: Ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ եւ ջրաշիթեր կիրառել:
DHKP-C խմբավորումը ստեղծվել է 1978 թվականին եւ նպատակադրվել է զավթել իշխանությունը Թուրքիայում, ստեղծել մարքս-լենինյան գաղափարախոսությամբ ռեժիմ: Այն իրեն ընդդիմադիր է համարում ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին: DHKP-C-ն պատասխանատվություն է ստանձնել թուրքական պաշտոնական անձանց, ԱՄՆ-ի զինծառայողների եւ այլ արտասահմանցիների վրա մի շարք հարձակումների համար: Խմբավորումը ԱՄՆ-ում եւ Եվրամիությունում մտցված է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակ:
PKK-ն արդեն մի քանի տասնամյակ պայքարում է Թուրքիայի, Իրաքի, Իրանի եւ Սիրիայի սահմանակից շրջաններում անկախ քրդական պետություն ստեղծելու համար: