Երգչուհի Ելենա Վաենգայի նախկին ամուսնու մոտ քաղցկեղ է հայտնաբերվել
LifestyleԵլենա Վաենգան Instagram-ի իր էջում հրապարակել է նախկին ամուսնու եւ իր առաջին պրոդյուսերի Իվան Մատվիենկոյի լուսանկարը:
Ռուս հանրահայտ երգչուհին իր էջին բաժանորդագրված օգտատերերին հայտնել է տխուր լուրը. Իվան Մատվիենկոյի մոտ ուռուցք են հայտնաբերել:
Լուսանկարում նա լայնորեն ժպտում է:
«Քաղցկեղին հնարավոր է հաղթել… Շատ հիվանդությունների հնարավոր է հաղթել… Ես գիտեմ… Եկեք հավատանք… Եկեք օգնենք!!!» – լուսանկարի տակ գրել է Վաենգան:
Ավելի ուշ երգչուհին ջնջել է լուսանկարը:
Հիշեցնենք, որ Ելենա Վաենգան եւ Իվան Մատվիենկոն քաղաքացիական ամուսնությամբ ապրել են 16 տարի: Նրանք բաժանվել են 2011-ին: Պրոդյուսերը, որը Վաենգայից 30 տարով մեծ է, մինչեւ նրա հետ սիրավեպը ամուսնացած է եղել: Մատվիենկոյի դուստրը երկու տարով մեծ է երգչուհուց: