Աշխարհի ամենաբնակեցված կղզիները (լուսանկարներ)
LifestyleOrer.am-ը Ձեզ է ներկայացնում աշխարհի ամենաբնակեցված կղզիները:
1) Կարիբյան ծովում գտնվող Սանտա Կրուզ կղզին իր տարածքի հարաբերակցությամբ համարվում է ամենախիտ բնակեցված կղզին ողջ աշխարհում: Այստեղ մշտական բնակություն են հաստատել շուրջ 700 մարդ: Կղզում չկան սպորտային կոմպլեքսներ և գերեզմանոցներ, իսկ հուղարկավորությունները անց են կացվում կողքի` Մուկուրա կղզում: 3 շաբաթը մեկ Կոլումբիայից կղզի են ժամանում ռազմական նավեր` իրենց հետ բերելով խմելու ջրի պաշարներ:

2) Հոնկոնգ հատուկ վարչական շրջանը տեղակայված է Կոուլունի թերակղզու վրա, արևմուտքից, հարավից և արևելքից շրջապատված է Հարավ-Չինական ծովով, ինչպես նաև ավելի քան 260 կղզիների վրա, որոնցից ամենախոշորը Հոնկոնգ կզին է, որտեղ 80,4 քկ. տարածքի վրա ապրում է ավելի քան 1 միլիոն մարդ: Դեռևս 1842թ.-ին այստեղ բնակվում էր ընդամենը 3 հազար մարդ, իսկ այսօր այն համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաայցելվող կղզիներից մեկը:

3) ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի ամենախիտ բնակեցված կղզին է համարվում Մանհեթենը: 87 կմ². տարածք ունեցող կզին բնակեցված է ավելի քան 1,6 միլիոն մարդկանցով:

4) Արաբական ծովում է գտնվում Սալսեթթ կոչվող կզին: Այս կղզում 15,1 միլիոն բնակչի բաժին է հասել 619 կմ². տարածք:

5) 412 կմ² մակերես զբաղեցնող իտալական Վենետիկ քաղաքը հիմնադրվել է վենետիկյան ծովածոցի վրա: Վենետիկի ծովածոցը ձգվում է հյուսիսից Սիլե գետից մինչև Բրենտա գետը՝ հարավում, մակերևույթը մոտ 550 կմ, այն մոտ 8% ով ցամաք է, ներառյալ Վենետիկը և բազմաթիվ փոքր կղզիներ: Վենետիկում մշտական բնակություն են հաստատել շուրջ 300 հազար մարդ:

Պատրաստեց Անդրանիկ Ջալալյանը