Ի՞նչ անել, եթե նա խանդոտ է (լուսանկարներ)
LifestyleՉափից շատ խանդը կարող է փչացնել ամեն ինչ: Հենց վտահությունը միմյանց նկատմամբ կարող է լինել ամուր ընտանիքի հիմքը: Եթե խանդում է, ուրեմն չի վստահում: Դա առաջին բանն է, որ կանցնի յուրաքանչյուրի մտքով:

Մոռացեք կատակների մասին: Խոսքը հասարակ կատակների մասին չէ, այլ երրորդ անձնավորությանը վերաբերող կատակները: Եթե կատակով ասեք, որ ինչ-որ մեկը ձեզ նայլ է, կամ ծաղիկ է նվիրել, դա հունից կհանի ձեր սիրելիին:

Ուշադիր եղեք սիրելիի հանդեպ. Հաճախ ասեք նրան քնքուշ խոսքեր, գովասանքի խոսքեր ասեք: Միգուցե նրա խանդի պատճառը անլիարժեքության կոմպլեքսն է:

Աշխատեք երբեք չխոսել ձեր նախկին սիրեցյալների մասին: Դա տհաճ թեմա կլինի ձեր զուգընկերոջ համար:

Նրան տեղյակ պահեք , այն ամենի մասին ինչ պատրաստվում եք անել՝ հյուր գնալ, ինչ-որ մեկի հետ հանդիպել:
Ձեր այդ քայլը վստահություն կներշնչի ձեր զուգընկերոջ: