Վարդենյաց լեռնանցքում և Արագած գյուղում ձյուն է տեղում
ՀասարակությունՀՀ տարածքում նոյեմբերի 17-ի ժամը 09.30-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի տարածք), Արագածոտնի մարզի Արագած գյուղում տեղում է ձյուն:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միկրոավտոբուսների, ամենագնացների համար, իսկ թեթև մարդատար ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: